Կլոպ. «Ես ծաղրածու չեմ»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ասում է, որ ինքը «ծաղրածու չէ» և չի պատրաստվում հաշվի չառնել այն խնդիրները, որոնց բախվում է թիմը։ «Լիվերպուլն» Ամանորից հետո միայն 2 խաղում է հաղթել, և երկուշաբթի «կարմիրները» հերթական պարտությունն են կրել՝ 1։3 հաշվով զիջելով «Լեստերին»։
«Ես ծաղրածու չեմ, նույնիսկ եթե ոմանք կարծում են, որ դա այդպես է։ Միշտ չէ, որ ծիծաղում եմ խելագարի պես։ Ես նորմալ մարդ եմ,- Կլոպի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Ողջ շաբաթը չեմ ծիծաղում՝ հաշվի չառնելով այն խնդիրները, որոնք ունենք։ Մեզ չի բավարարում հետևողականությունը, և մենք չենք կարող դա չնկատել»։
Ներկա պահին «Լիվերպուլը» զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, սակայն քառյակ վերադառնալու հնարավորություն կունենա, եթե այսօր «Անֆիլդ» մարզադաշտում հաղթի «Արսենալին»։