Մեկնարկել է Հայաստանի կանանց սպորտային մարմնամարզության առաջնությունը
Երեկ Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց Հայաստանի կանանց սպորտային մարմնամարզության առաջնությունը, որին մասնակցում են 17 մարզիկ՝ Երևանից, Գյումրիից և Էջմիածնից: Երեկ որոշվեցին բազմամարտի չեմպիոնները և առանձին գործիքների վրա եզրափակչի մասնակիցները (6-ական մարզիկ՝ յուրաքանչյուր մրցաձևից): Այս մասին տեղեկացնում է armnoc.am-ը։
Հայաստանի բազմամարտի չեմպիոն դարձավ Աննա Գրիգորյանը (46,7), երկրորդ տեղն զբաղեցրեց Ելենա Հայկազունին (41,9), երրորդը` Աննա Պետրոսյանը (41,1):
Եզրափակիչները կկայանան այսօր: