Մխիթարյանը չի մասնակցի «Բորնմուտի» և «Ռոստովի» հետ խաղերին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն սպասում է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա խաղադաշտ վերադառնալ մարտի 13-ին, երբ մանկունիանցիները Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կհանդիպեն «Չելսիի» հետ։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը շարունակում է վերականգնվել «Սենթ Էթիենի» հետ Եվրոպայի լիգայի խաղում ստացած ծնկատակի ջլի վնասվածքից։ Այս մասին տեղեկացնում է football.ua-ն։
«Մխիթարյանը դեռ խաղից դուրս է։ Նա չի վերականգնվել։ Կարծում եմ՝ հաջորդ շաբաթվա վերջին պատրաստ կլինի վերադառնալ խաղադաշտ»,- հայտարարել է Մոուրինյոն «Բորնմուտի» հետ հանդիպումից առաջ։
Մխիթարյանն արդեն բաց է թողել «Սաութհեմպտոնի» հետ Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը։ Դատելով Մոուրինյոյի խոսքերից՝ նա չի կարողանա մասնակցել նաև «Բորնմուտի» ու «Ռոստովի» հետ խաղերին, որոնք կկայանան համապատասխանաբար մարտի 4-ին և 9-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին