Մոուրինյո. «Ես հրեշ չեմ»
Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում անցկացրած առաջին 9 ամիսը ակումբին համոզել են, որ ինքն այն հրեշը չէ, որին ներկայացնում են ԶԼՄ-ները։ Նա կարծում է, որ «կարմիր սատանաների» ղեկավարությունն իրեն այլ կողմից է տեսել։
«Կարծում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդում» իմացան, որ ես այն հրեշը չեմ, որին ինձանից ստեղծում եք դուք։ Այնքան էլ վատ, ամբարտավան տղա չեմ, և ինձ հետ աշխատելն այնքան էլ բարդ չէ։ Ամեն դեպքում՝ մինչ օրս ոչ ոք չի փախել պարապմունքից,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Ուստի կարծում եմ, որ ավելի լավն եմ, քան դուք մտածում եք։ Ակումբում մարդիկ ուրախ են, որ ես այստեղ եմ։ Նրանք ուրախ են, որ ինձ հետ են աշխատում։ Շատ լավ փոխհարաբերություններ ունեմ խաղացողների, ղեկավարների ու ակումբի սեփականատերերի հետ»։
Ավելացնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացու ղեկավարությամբ նվաճել է Լիգայի գավաթը, ինչպես նաև պայքարը շարունակում է Անգլիայի գավաթի խաղարկությունում ու Եվրոպայի լիգայում։ Պրեմիեր լիգայում «Յունայթեդն» զբաղեցնում է 6-րդ տեղը՝ 25 խաղում վաստակելով 48 միավոր։