Սիրիայում գնահատել են Պալմիրայի հուշարձաններին հասցված վնասը
Պալմիրայի հուշարձաններին հասցված վնասն այդքան էլ մեծ չէ, համեմատած ԻՊ կողմից հնագույն քաղաքի առաջին գրավման հետ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նման գնահատական է տվել Սիրիայի հնությունների և թանգարանների վարչության տնօրեն Մաամուն Աբդուլքարիմը:
Նրա խոսքով, այն լուսանկարները և վիդեոկադրերը, որոնք տարածվել են, ցույց են տալիս, որ «հասցված վնասի ծավալն այնքան էլ մեծ չէ, ինչպես նախապես ենթադրվում էր»:
«Մենք սպասում էինք, որ ամեն ինչ վատ է լինելու: Դրական պահ է, հույս կա, որ մենք կարող ենք ավարտել աշխատանքը, որը սկսվել էր Պալմիրայի առաջին ազատագրումից հետո»,- ասել է նա:
Մ.Աբդուլքարիմը նշել է, որ լուսանկարներից կարող են ենթադրել, որ վնասվել է հնագույն ամֆիթատրոնի ճակատային մասն ու քանդվել է Տետրապիլոն ճարտարապետական համալիրի սյունները: Նա հավելել է, որ առաջիկա երկու օրը մասնագետների խումբը կսկսի այցելությունը Պալմիրա՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Փորձագետների խմբում, նրա խոսքով, 400 ինժեներ է լինելու, ովքեր մշտական կապի մեջ են «միջազգային գործընկերների հետ:
«Դրանք այն երկրների փորձագետներն են, ովքեր նույնպես մասնակցում են վերականգնողական աշխատանքներին՝ սկսած Ռուսաստանից, վերջացած Արևմտյան Եվրոպայից և Ճապոնիայից»,- ասել է Աբդուլքարիմը:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել Պալմիրայի պատմական հատվածի նկատմամբ
- Ահաբեկիչները հեռանում են Պալմիրայից՝ ականապատելով տներն ու ճանապարհները
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը Պալմիրայում հնագույն թատրոնի ոչնչացումը համարում է ռազմական հանցագործություն
- ԻՊ-ը ոչնչացրել է Պալմիրայի հնագույն ամֆիթատրոնի մի մասը
- Սիրիական բանակը հետ է գրավել Պալմիրայի բարձունքներից մեկը
- Ինչու՞ են իսլամականները պահում Պալմիրայի մոտ վերցված ՀՕՊ համակարգը
- Սիրիական բանակը դադարեցրել է ԻՊ առաջխաղացումը դեպի Պալմիրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան