Օզիլը չի մասնակցի «Լիվերպուլի» հետ խաղին
«Արսենալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլն առողջական խնդիրների պատճառով բաց կթողնի «Լիվերպուլի» հետ Պրեմիեր լիգայի հանդիպումը։ Այս մասին հայտնում է football.ua-ն։
Չորեքշաբթի Օզիլին պարապմունքից տուն են ուղարկել, սակայն թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր նախախաղային մամուլի ասուլիսում ենթադրում էր, որ 28-ամյա կիսապաշտպանի մոտ պետք է ամեն ինչ կարգին լինի «Լիվերպուլի» հետ խաղից առաջ։ Այդուհանդերձ, բժիշկներն Օզիլին խորհուրդ են տվել մնալ տանը և լիարժեք ապաքինվել մրսածությունից՝ «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպմանը պատրաստ լինելու համար։