Գարնանային հատվածի առաջին խաղը հաջող էր «Ալաշկերտի» համար
Մարտի 4-ին վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: 18-րդ տուրի առաջին խաղում «Բանանցը» սեփական հարկի տակ ընդունեց Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտին»:
Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացեցին հյուրերը: Աչքի ընկավ Վահագն Մինասյանը, իսկ ընդամենը 5 րոպե անց Ուրոշ Նենադովիչը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: «Բանանցը» խաղավարտից մեկ րոպե առաջ Կարեն Մելքոնյանի գոլի շնորհիվ կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չհաջողվեց: Գարնանային հատվածի առաջին խաղում 2:1 հաշվով հաղթանակ տոնեց «Ալաշկերտը»: