Գլխավոր Դատախազություն. 19 հաղորդումներ ուղարկվել են ոստիկանության տարածքային բաժիններ
ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը 2017 թվականի մարտի 4-ի դրությամբ ուսումնասիրել է զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված՝ 02.04.2017թ. կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման փուլում տեղի ունեցած 79 ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդում և ՀՀ ոստիկանությունում ստացված մեկ անանուն ահազանգ:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրված 80 հաղորդումներից միայն 19-ն են պարունակել առերևույթ ընտրական բնույթի հանցագործության վերաբերյալ տեղեկատվություն:
Նշված 19 հաղորդումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության համապատասխան տարածքային բաժիններ՝ դրանցում նշված տեղեկությունները ստուգելու նպատակով, որոնցից 10-ով՝ ստուգմամբ դրանցում նշված փաստերը հերքվել կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները շարունակվում են:
19 հաղորդումներից 14-ը վերաբերել են առերևույթ ընտրակաշառքի, 5-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքերի:
Առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու, դրանց բացահայտմանն ուղղված իրավապահ մարմինների գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով սույն թվականի մարտի 5-ից՝ ժամը 09.00-18.00, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա, ՀՀ գլխավոր դատախազությունում գործելու է թեժ գիծ՝ (010) 511-603 հեռախոսահամարով:
ՀՀ դատախազությունը հորդորում է շահագրգիռ անձանց առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկությունները հայտնել
թեժ գծի միջոցով:
Տեղեկություն հայտնողի գաղտնիությունը երաշխավորվում է:
Հարակից հրապարակումներ`
- Զուրաբյան. Ընտրողների 50-60 տոկոսը պատրաստ է ընտրել կաշառքի դիմաց
- Զանգ Դաշնակցության թեկնածուին ընտրելու համար (ձայնագրություն)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան