Ճանաչեք ձեր թեկնածուներին՝ թիվ 5 ընտրատարածք
«Ելք» դաշինքը Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքի տարածքային ցուցակում ներառել է պատգամավորության 8 թեկնածուի։ Նրանցից 6-ը չեն աշխատում, մեկը՝ Ռազմիկ Թևոնյանը, Երասխի գինու գործարանի տնօրենն է, իսկ ահա մյուսն էլ՝ Նոր կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության թիվ 2 ընտրատարածքի տարածքային ցուցակում ընդգրկված է թվով 7 թեկնածու, նրանց թվում՝ ՍՊԸ-ների տնօրեն և մենեջեր, մեկ ինժեներ և գործազուրկ քաղաքացիներ։
«Հայկական վերածնունդ» կուսակցությունն այս ընտրատարածքում առաջադրել է 14 պատգամավորության թեկնածուի։ Նրանցից հանրությանն առավել հայտնի է ԱԺ պատգամավոր Իշխան Խաչատրյանը։ Այս կուսակցության ցուցակում ևս գերակշռում են գործազուրկ քաղաքացիները։
Թիվ 2 ընտրատարածքի տարածքային ցուցակում «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքն էլ ներառել է 11 թեկնածուի։ Առաջադրվածների թվում են Արտաշատի քաղաքապետ, ՀՀ նախկին վրչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, մի քանի գյուղապետեր, ինչպես նաև 2 անհատ ձեռներեց։
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի՝ 12 հոգուց բաղկացած տարածքային ցուցակում հիմնականում ներգրաված են գործազուրկ քաղաքացիներ՝ թվով 10 հոգի։ Մյուս երկու թեկնածուներից մեկը թոշակառու է, մյուսը՝ «Վատռա» ՍՊԸ-ի տնօրենՎիկտոր Գասպարյանը։
ՀՀԿ-ի թիվ 2 ընտրատարածքի 13 հոգանոց տարածքային ցուցակում ներկայացված են ՀՀ նախագահի խորհրդական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ Արայիկ Գրիգորյանը և Մուրադ Մուրադյանը։ Վերջինս նաև ՀՀԿ խորհրդի անդամ է։
Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորության 8 թեկնածուների շարքում մեծամասամբ ավագ սերնդի ներկայացուցիչներ են՝ հիմնականում զբաղվածություն չունեցող։
Ինչ վերաբերում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, ապա թիվ 2 ընտրատարածքի 5 հոգանոց տարածքային ցուցակում ներառված են 2 իգական և 3 արական սեռի ներկայացուցիչներ։ Թեկնածուներից ամենահայտնին թերևս Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն է։ Մյուս 4-ի անունները հանրության լայն շրջանակներին հայտնի չեն։
ՀՅԴ-ն այս ընտրատարածքում առաջադրել է պատգամավորության 12 թեկնածուի, այդ թվում՝ Արարատի մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանին, մի քանի մանկավարժների, «Երկիր Ինշուրանս» ՍՊԸ-ի տնօրեն Բագրատ Սարգսյանին և սուպերմարկետի մի օպերատորի։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան