Օլիմպիական հաջորդ խաղերի Վինուս Ուիլյամսի երազանքը
Ամերիկուհի թենիսիստուհի Վինուս Ուիլյամսը հայտարարել է, որ Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի զուգախաղերի մրցումներում կցանկանար հանդես գալ քրոջ` Սերենա Ուիլյամսի հետ: Այս մասին տեղեկացնում է gotennis.com-ը:
«Չեմ պատրաստվում ավարտել մարզական կարիերաս: Շատ մոտիվացված եմ և դեռ երկար տարիներ մտադիր եմ թենիս խաղալ: Ինձ դուր է գալիս նպատակներ դնելն ու դրանց հասնելը:
Առաջիկայում ունեմ մի երազանք` հանդես գալ Տոկիոյում Օլիմպիական խաղերում քրոջս` Սերենայի հետ միասին: Նա հիանալի խաղընկեր է ինձ համար: Երջանիկ կլինեմ, եթե ուզածս իրականություն դառնա»,- ասել է Վինուսը: