Որտեղից և ինչպես են քաղաքական ուժերը սկսելու իրենց նախընտրական քարոզարշավը
Վաղը՝ մարտի 5-ին, պաշտոնապես կմեկնարկի նախընտրական քարոզարշավը։ Տեղեկանալու՝ քաղաքական ուժերն ի՞նչ միջոցառումներով և որտեղի՞ց են սկսելու ընտրարշավը, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց դրանց ներկայացուցիչների հետ։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորության թեկնածու առաջադրված Անահիտ Բախշյանն, օրինակ, տեղեկացրեց, որ կուսակցության քարոզարշավը կմեկնարկի նախընտրական ծրագրի ներկայացմամբ։ «Այնուհետև ամեն մեկս մեր ուղղությաբ կգնանք։ Ես կհանդիպեմ Շենգավիթ և Մալաթիա վարչական շրջանների ընտրողների հետ։ Անժելա Խաչատրյանը քարոզչությունը կիրականացնի Տավուշի մարզում։ Ընտրողների հետ հանդիպումներին կմասնակցի նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։
«Հայկական վերածնունդ » կուսակցության քարոզարշավը ևս կմեկնարկի վաղվանից։ Պատգամավորության թեկնածուների մամուլի ասուլիսը։ Կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը տեղեկացրեց, որ նախընտրական ծրագի շնորհանդեսը տեղի է ունենալու առաջիկա երկուշաբթի։ Թե կոնկրետ որտեղից է մեկնարկելու քարոզարշավը, նա չցանկացավ մանրամամսնել, միայն նշեց, որ ընտրողնեորի հետ հանդիպումներում մասնակցություն է ունենալու նաև կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։
Ինչ վերաբերում է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին, ապա քաղաքական այս միավորը քարոզարշավը սկսելու է Տավուշ մարզից։ «Մարտի 5-ին լինլու ենք մարզի տարբեր համայքններում՝ Բերդ քաղաքում՝ հարակից բնակավայրերով։ 10 քարոզչական խմբերն աշխատելու են ԲՀԿ պատգամավորների գլխավորությամբ։ Մարտի 7-ին Տավուշի մարզ է մեկնելու նաեւ Գագիկ Ծառուկյանը և անձամբ հանդիպումներ է ունենալու խոշոր համայնքների բնակիչների հետ։ Տավուշի մարզը հատուկ է ընտրվել՝ հաշվի առնելով դրա՝ սահմանամերձ մարզ լինելու հանգամանքը»,- նշեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի քարոզարշավի մեկնարկը կտրվի մարտի 5-ին՝ ժամը 12-ին, ՀԱԿ-ի գրասենյակում, որի ընթացքում էլ տեղի կունենա ընտրական ծրագրի եւ քարոզչական նյութերի շնորհանդեսը։
ՀՀԿ քարոզարշավը կմեկնարկի «Դինամո» մարզադահլիճից, կկայանա քարոզչական ներկուսակցական միջոցառում, որը, սակայն, հնարավոր չի լինի լուսաբանել։
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքն ընտրողների հետ հանդիպումները կսկսի Երևանից։ Դաշինքի անդամները նախ կայցելեն Հաղթանակի զբոսայգի, այուհետև Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում կներկայացվի դաշինքի նախընտրական ծրագիրը։
ՀՅԴ-ն ևս իր նախընտրական պլատֆորմը ներկայացնի մարտի 5-ին: Ներկա կլինեն ՀՅԴ համապետական և վարկանիշային թեկնածուները:
Կոմունիստական կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը կազդադարի Տավուշի մարզից, ավելի կոնկրետ՝ Իջևան քաղաքից, այնուհետ հանդիպումներ տեղի կունենան Շամշադինի ընտրողների հետ։ Կուսակցության պատգամավորության թեկնածուների երկրորդ կանգառը կլինի Կոտայքի մարզը։
Հիշեցնենք, որ երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Ելք» դաշինքի անդամները հայտարարել էին, որ նախընտրական ծրագրի ներկայացումը տեղի կունենա մարտի 5-ին։ Այդ օրը, միաժամանակ, դրամահավաք-երեկո կանցկացվի, որի ընթացքում հավաքագրված միջոցները կծառայեցվեն դաշինքի քարոզարշավային ծախսերին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին