Մեկ ոսկի, մեկ արծաթ, երկու բրոնզ՝ Կիևում
Կիևում ավարտվեց Ուկրաինայի ըմբշամարտի ականավոր մարզիչներին ու ըմբիշներին նվիրված 21-րդ միջազգային մրցաշարի առաջին օրը: Մրցագորգ մտած Հայաստանի հինգ հունահռոմեական ըմբիշներից չորսը բարձրացան պատվո պատվանդան:
Սարգիս Քոչարյանը 80 կգ քաշային կարգում հաղթեց բոլոր մրցակիցներին ու նվաճեց հաղթողի կոչումը: Այս քաշային կարգում Ռաֆիկ Մանուկյանն արժանացավ բրոնզե պարգևի: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Արծաթե մեդալ նվաճեց 98 կգ քաշային Արթուր Շահինյանը, իսկ Գևորգ Ղարիբյանը երրորդ մրցանակակիր դարձավ 59 կգ քաշային կարգում:
Այսօր մրցագորգը կտրամադրվի Կարեն Ասլանյանին՝ 66 կգ քաշային կարգ, Վարշամ Բորանյանին՝ 75 կգ, Մաքսիմ Մանուկյանին՝ 85 կգ և Վաչիկ Եղիազարյանին՝ 130 կգ: