11:14 04/03/2017

Stratfor. ԼՂ հակամարտությունն առաջիկայում ավելի պայթյունավտանգ կդառնա

«Ռուսաստանի ձեռքերում է ղարաբաղյան կարգավորման բանալին և գերիշխող տարածաշրջանային կարգավիճակը պահպանելու նրա ձգտումը նույնքան ուժեղ է, որքան և այդ խնդիրը լուծելու ցանկությունը»,-Այս մասին ասվում է ամերիկյան «Stratfor» վերլուծական կենտրոնի զեկույցում։ 

 Ըստ «Stratfor»-ի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում այդպես էլ ձեռք չի բերվել առաջընթաց, իսկ հավանականությունը, որ այս տարի ռազմական գործողությունները կվերսկսվեն,  շատ մեծ է։

«Ադրբեջանի նպատակն է առնվազն հարցականի տակ դնել ստատուս- քվոն, մինչդեռ Հայաստանի նպատակն է պահպանել իրավիճակն այնպիսին, ինչպիսին կա։ Հայաստանի ու Ադրբեջանի չճկվող դիրքորոշումները փակուղի են տարել բանակցությունները, բայց կա նաև երրորդ վճռորոշ խաղացողը, որին պետք է հաշվի առնել, իսկ այդ խաղացողը Ռուսաստանն է։ Մինչ Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները ակնհայտ են, հակամարտությունում Ռուսաստանի մոտիվացիան շատ ավելի բարդ է»,- նշվում է վերլուծությունում։

«Stratfor»-ի փորձագետը համարում է , որ լայն իմաստով, Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ մյուս երկրների հանդեպ Ռուսաստանի հիմնական հետաքրքրությունը հանգում է ազդեցությունը պահպանելուն։ Հեղինակը համարում է, որ Ռուսաստանը «ընդհանուր առմամբ հաղթահարել է այդ խնդիրը Հայաստանում» , սակայն ուզում է Բաքվին էլ ավելի մոտեցնել իրեն։ Նա շեշտում է, որ 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Ռուսաստանը չեզոք դիրքորոշում է զբաղեցրել, և ոչ թե պաշտպանել իր հայ դաշնակիցներին՝ ռազմական ու քաղաքական առումներով:

«Իրականում Ադրբեջանը չէր կարող շարունակել էսկալացիան առանց Ռուսաստանի կողմից գոնե լռելյայն համաձայնության։ Չնայած Մոսկվան միջամտել է, որպեսզի կանխի լայնածավալ հակամարտությունը, բայց ուղերձի բովանդակությունն այն էր, որ Բաքուն գործողությունների մեծ ազատություն ունի տարածաշրջանում ու որ Երևանը չի կարող ամբողջովին ապավինել Մոսկվային՝ իր անվտանգության երաշխավորման հարցում»,- գրում է վերլուծաբանը։

Հոդվածում նշվում է, որ ըստ լուրերի՝ Ռուսաստանն ուզում է առաջ մղել այսպես կոչված Լավրովի ծրագիրը, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ հինգ շրջանների հանձնում Ադրբեջանին՝ Ռուսաստանի ղեկավարությամբ խաղաղապահների տեղակայման դիմաց։ Սակայն, հեղինակը նշում է, որ Հայաստանի կառավարությունը դեմ է այդ ծրագրին։ Ռուսաստանը երկու տարբերակ ունի՝ կամ Ադրբեջանին կանաչ լույս ցույց տա էսկալացիայի համար ու ճնշի Հայաստանին՝ զիջումների հասնելու համար։ Կամ էլ Մոսկվան կարող է օգտվել Հայաստանի կառավարությունում իր կապերից ՝ ազդեցություն գործելու համար։

Նշվում են, որ չնայած Ռուսաստանը սերտ կապեր ունի մի քանի կառավարական ֆիգուրների (այդ թվում ԱԳՆ-ում ու ՊՆ-ում) ու քաղաքակա ն ընդդիմության առաջնորդների հետ, որոնք կարող են ավելի լոյալ վերաբերել Ղարաբաղի հարցով ռուսական դիրքորոշմանը, բայցևայնպես հայ հասարակությունը թույլ չի տա նման գործարք։

Ինչ վերաբերում է երկրորդ սցենարին՝ Ադրբեջանին էսկալացիայի հարցում կանաչ լույս ցույց տալուն, ապա այն վտանգավոր է, քանի որ իրադարձությունները կարող են դուրս գալ վերահսկողությունից, ու Ռուսաստանը չի կարողանա «վերահսկել բռնությունը Լեռնային Ղարաբաղում»։

«Հնարավոր է նաև այն, որ Ռուսաստանն ուզում է Ադրբեջանի մոտ տպավորություն ստեղծել, թե ինքը Հայաստանին դրդում է քաղաքական զիջումների, նույնիսկ եթե դա այդպես չէ։ Այդ դեպքում Լավրովի ծրագիրը Մոսկվայի համար բացում է հեռանկարներ, որոնք ենթադրում են Ադրբեջանի հետ ավելի սերտ ռազմական համագործակցություն ու զենքի վաճառքի գործարքներ, ավելի սերտ կապերի զարգացում Բաքվի հետ, չխաթարելով Հայաստանի կառավարության դիրքորոշումները։ Դա էլ կարող է ռիսկային լինել, քանի որ անորոշ ժամանակով քաղաքական ստատուս- քվոյի պահպանումը Ադրբեջանի համար ձեռնտու չէ, այնպես որ Ռուսաստանը չի կարող շարունակել ձգձգել հարցը առանց որոշակի արդյունքների։ Դա հատկապես արդիական է, քանի որ մյուս տարածաշրջանային տերությունները՝ օրինակ Թուրքիան ու Իրանը , կարող են ավելի ակտիվանալ Կովկասում ու ի վիճակի լինել մարտահրավեր նետել Ռուսաստանի գերիշխանությանը»,- ասվում է հոդվածում։

Ամփոփելով՝ վերլուծաբանը նշում է, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը ենթակա է տատանումների, քանի որ վերաբերում է Կովկասում ազդեցության պահպանման երկարաժամկետ շահերին։ Մոսկվայի վերջնական նպատակն է պահպանել ազդեցություն Հայաստանի ու Ադրբեջանի վրա ու ղարաբաղյան հակամարտությունը գործածել որպես միջոց՝ երկու երկրներում իր դիրքորոշումը ձևավորելու համար։ Հենց դա կդառնա առանցքային գործոն՝ հակամարտության քաղաքականության ու անվտանգության էվոլյուցիայի համար։ Իսկ հակամարտությունը, առաջիկա ամիսներին, ըստ երևույթին, ավելի պայթյունավտանգ կդառնա։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}