Վարչապետը ցանկանում է, որ Արփինե Հովհաննիսյանը մնա կառավարությունում.«Ժամանակ»
Վարչապետ Կարեն Կարապետյանի համակրանքը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի նկատմամբ գնալով ավելի է մեծանում: Վարչապետը ցանկանում է, որ տիկին Հովհաննիսյանը մնա իր կողքին՝ կառավարությունում: ՀՀԿ-ում, սակայն, մտածում են, որ Արփինե Հովհաննիսյանը կարող է ավելի օգտակար լինել ԱԺ-ում: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Որպես հիմնավորում նրանք բերում են այն փաստը, որ օրենսդիրում ԱԺ փոխնախագահ նշանակվելու դեպքում Հովհաննիսյանը կարող է գլխավորել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը: Արփինե Հովհաննիսյանը արդյունավետ և հոդաբաշխ անգլերեն իմացող եզակի ՀՀԿ-ականներից մեկն է: Առաջիկա ժամանակաշրջանը որոշիչ կլինի Արփինե Հովհաննիսյանի համար՝ նա կմնա գործադիրում՝ արդարադատության նախարարի պաշտոնում, թե կվերադառնա ԱԺ՝ օրինաստեղծ աշխատանքի»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան