Մի փորձեք թիրախ դարձնել այն լրատվամիջոցները, որոնք ձեզ դուր չեն գալիս, դա բումերանգ է. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «15 տարի առաջ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փակեց «Ա1+»-ը՝ վրեժ լուծեց իր վերահսկողության տակ չգտնվող հեռուստաընկերությունից: Թվում է, թե ամեն ինչ մարսվել ու մոռացվել է: Բայց դա այդպես չէ՝ լրագրողները, նույնիսկ նրանք, ովքեր փաստացի ողջունել էին Քոչարյանի այդ որոշումը, հիշում են դրա մասին և շարունակում են հենց այդ տեսանկյունից ընկալել նրա թիմը: Եվ երբ այդ թիմի անդամներն ասում են, թե իբր իրենք ուղնուծուծով ու արյան բաղադրությամբ ժողովրդավար են, դա մեղմ ասած, որոշ առարկություններ է առաջացնում: Ստացվում է, որ Քոչարյանը ժամանակին բավարարել է իր կիրքը, բայց շատ մեծ վատություն է արել կր թիմին, որն անկախ մնացած բոլոր հանգամանքներից և նույնիսկ անվիճելի արժանիքներից՝ իմացող մարդկանց կողմից ընկալվելու է որպես ազատ խոսքի թշնամի:
Երբ քաղաքական գործիչը հարցազրույցի կամ ասուլիսի ժամանակ վրդովվում է, փնովում է ր սկսում դասեր տալ լրագրողներին, որ նրանք «ճիշտ» հարցեր տան, և «ճիշտ» բաներ գրեն, ու գոռգոռալ՝ «ես գիտեմ՝ դուք ում պատվերն եք կատարում», դա խոսում է այդ գործչի ոչ շրջահայաց, ոչ հեռատես լինելու մասին: Դարձյալ փաստենք՝ գուցե այդ ասուլիսում լինեն լրատվամիջոցներ, որոնք ներկայացնում են այդ վրդովված գործչի շահերը: Միևնույն է՝ նրանք բնազդաբար, ենթագիտակցաբար այդ «ջղային» մենախոսությունը ընկալելու են որպես իրենց ուղղված վիրավորանք: Եթե, իհարկե, նրանք լրագրող են, ոչ թե պատահական մարդիկ: Վաղվանից սկսվում է ընտրարշավը: Եթե թույլ տրվի, իմ բարի խորհուրդը մանդատների համար կռիվ տվողներին՝ մի փորձեք թիրախ դարձնել այն լրատվամիջոցները, որոնք ձեզ դուր չեն գալիս: Դա բումերանգ է»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա