15 հազար երեխա կարողացել է փախնել Մոսուլից
Շուրջ 15 հազար երեխա անցած շաբաթվա ընթացքում լքել է Մոսուլի արևմտյան մասը: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, նման տվյալներ է հրապարակել ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Իրենց ընտանիքների հետ կամ երբեմն միայնակ նրանք փախել են մոտակա քաղաքներ: Այնտեղ նրանց տեղավորում են փախստականների համար ճամբարներում, բայց տարածքը սահմանափակ է:
Նրանք, ովքեր շարունակում են մնալ պաշարված Մոսուլում, գտնվում են հումանիտար աղետի շեմին: Բնակչությանը տարհանելու համար միջանցք դեռևս չկա:Գրոհայինները, Կարմիր խաչի տվյալներով, քաղաքում քիմիական զենք են օգտագործում: Նման հարձակումների հետևանքով նվազագույնը 12 մարդ է տուժել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան