«Եվրատեսիլ-2017»-ում Կիպրոսը ներկայացնող Հովիկ Դեմիրճյանը հանդես է գալու «Gravity» երգով
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթում Կիպրոսը ներկայացնող հայազգի երգիչ Հովիկ Դեմիրճյանը հանդես է գալու «Gravity» երգով, որի տեսահոլովակն արդեն ներկայացվել է:
Հովիկ Դեմիրճյանը ելույթ է ունենալու մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Այդ օրը ելույթ է ունենալու նաև Հայաստանը ներկայացնող Արծվիկը:
Նշենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն: Երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում