ՕՐՕ դաշինքի շտաբի պետն իրականում Սամվել Բաբայանն է. «Հրապարակ«»
Թեպետ պաշտոնապես Արմեն Մարտիրոսյանն է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» նախընտրական շտաբի պետը, սակայն «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իրականում այդ գործառույթն իրականացնում է Սամվել Բաբայանը, ով համակարգում է շտաբների գործողությունները։ Ընդ որում, նրա հրահանգները, ասում են՝ քննարկման ենթակա չեն։
«Ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Սամվել Բաբայանը բազմիցս հայտարարել է, որ կուսակցական որևէ գործունեություն չի ծավալում։ Պարզապես, որպես ՀՀ քաղաքացի, իրավունք ունի իր ուժերի ներածի չափով սատարելու որևէ քաղաքական միավորի»,-թերթի հետ զրույցում ասել է ՕՐՕ դաշինքի մամուլի խոսնակը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին