Կարեն Կարապետյանը կմեկնի Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 6-7-ը պաշտոնական այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ)՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: ՀՀ վարչապետի որոշման մասին տեղեկանում ենք կառավարության e-gov.am կայքում:
Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը և այլք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան