Թերեզա Մեյն ուզում է Brexit –ից հետո հրաժարվել ԵՄ-ին 60 միլիարդ եվրո վճարելուց
Բրիտանական կառավարության իրավաբանները եկել են եզրահանգման, որ Մեծ Բրիտանիան իրավաբանորեն հիմքեր ունի չվճարելու ԵՄ-ին 60 միլիարդ եվրո ավելի վաղ կնքված համաձայնագրերի հիման վրա, այն բանից հետո, երբ կլքի ԵՄ-ն: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Times թերթին:
Իրավաբանների եզրակացության համաձայն, որևէ օրենք կամ համաձայնագիր գոյություն չունի, որը կարող է սպիպել Մեծ Բրիտանիային իրականացնել այդ վճարները, իսկ Բրյուսելը իրավաբանորեն որևէ հիմք չունի պահանջել դրանք:
«Մտածեք ինչպես գոլֆ-ակումբում է: Երբ հեռանում ես ակումբից, պարտադիր չէ շարունակել վճարել»,- ասել է թերթի աղբյուրը:
Բրիտանիան կարող է շարունակել վճարել կամավոր հիմունքներով միայն այն դեպքում, եթե դա երկրին կապահովի արտոնյալ հասանելիություն դեպի շուկաներ և այնպիսի համագործակցության ոլորտներ, ինչպիսին են արդարարադատությունը և անվտանգությունը:
Բրիտանացիները 2016 թ. կայացած հանրաքվեի ժամանակ Եվրամիության կազմից դուրս գալուն կողմ է քվարկել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան