Հոլանդիան արգելել է թուրքական իշխանությունների ծրագրած միջոցառումը Ռոտերդամում
Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Այս կապակցությամբ իշխանությունները ծրագրում են տարաբնույթ միջոցառումներ արտերկրում բնակվող թուրքերի շրջանում քարոզարշավ իրականացնելու համար:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Հոլանդիայի վարչապետը դեմ է արտահայտվել թուրքական իշխանությունների այդ մտադրությանը՝ ասելով. «Հոլանդիայի հանրային հարթակները չեն կարող այլ երկրների համար քաղաքական արշավի ասպարեզ լինել: Դա մեզ համար անընդունելի է»:
Վարչապետը տեղեկացրել է, որ Անկարայից ստացել են հանրաքվեի հետ կապված միջոցառումներ անցկացնելու դիմում, բայց նշել է, որ մտադիր չեն համագործակցել այդ գործում: Եվ արդյունքում չեղարկվել է մարտի 11-ին Ռոտերդամում նախատեսվող միջոցառումը, որին պիտի մասնակցեր Թուրքիայի արտգործնախարարը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ նման դիրքորոշմամբ և արգելքով հանդես էին եկել Գերմանիան և Ավստրիան:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին