Նովակ Ջոկովիչը մամուլի ասուլիսում ընդամենը 12 բառ է ասել
Աշխարհի երկրորդ ռակետ սերբ Նովակ Ջոկովիչն Ակապուլկոյի մրցաշարի քառորդ եզրափակչում ավստրալացի Նիկ Կիրյոսից 6։7, 5։7 հաշվով կրած պարտությանը հաջորդած մամուլի ասուլիսն ավարտել է 1 րոպեից էլ պակաս ժամանակում՝ ասելով ընդամենը 12 բառ։ Այս մասին հայտնում է sport.ru-ն։
Խաղից հետո իր զգացումների մասին հարցին Ջոկովիչն այսպես է պատասխանել. «Ոչ այնքան»։ Խոսելով իր մրցակցի խաղի մասին՝ սերբը նշել է ավստրալացու ուժեղ հարվածը՝ շեշտելով, որ Կիրյոսի հաղթանակն օրինաչափ է։ Այնուհետև նա հեռացել է մամուլի ասուլիսի դահլիճից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան