Արթուր Ոսկանյան. «Մեղավորը ես եմ»
Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածի առաջին խաղում «Ալաշկերտից» 1:2 հաշվով կրած պարտության հիմքում «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը տեսնում է իր մեղավորությունը: Այս մասին նա հայտնել է խաղից հետո` լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Չկարողացանք օգտվել մրցակցի սխալներից, իսկ նրանք օգտվեցին մեր վրիպումներից: Սա կարևոր էր: Խաղն անվստահ սկսեցինք, վերջում մի փոքր ավելացրինք, բայց արդեն ուշ էր: Չկարողացանք փրկել խաղը: Ամեն դեպքում, տղաներն ամեն ինչ արեցին, մինչև վերջ պայքարեցին: Իսկ այս պարտությունն իմն է, ես եմ մեղավոր: Իմ մեջ կփնտրեմ պարտության պատճառները, կհասկանամ, թե որտեղ սխալվեցինք»,- ասաց Ոսկանյանը: