«Հաց բերող» Արթուր Սարգսյանի առողջական վիճակը ավելի է վատթարացել. փաստաբան
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանի՝ «հաց բերողի» փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«01.03.2017թ. դրությամբ Արթուր Սարգսյանի մոտ էլ ավելի է ծավալվել աջ ոտքի ծնկի այտուցվածությունը, ավելացել այդ ոտքի ցավը: Բացի դրանից, սաստկացել են նաև ձախ ոտքի ցավերը, սկսած կոնքային մասից, մինչև ոտնաթաթերը: Նման ցավային ախտանիշներով էր սկսել նաև աջ ոտքի այտուցման գործընթացը: Արթուր Սարգսյանի մոտ շարունակվում են գլխապտույտները, աչքերի ցավն ու գլխացավը, ողնաշարի ցավը, ինչպես նաև՝ կրկին արյան համ է առնում բերանի խոռոչում:
02.03.2017թ. դրությամբ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը ավելի է վատթարացել, հատկապես՝ այտուցվել է նրա ձախ ոտքի ծունկը և նույն օրը, ժամը 16:00-ից մինչը 19:30 նա ունեցել է արյունահոսություն, եթե նախկինում դա տեղի էր ունենում արյունային փսխումների կամ արյունային պարբերական արտադրությունների տեսքով, ապա այս անգամ ավելի ճիշտ բնութագրվում է որպես հենց արյունահոսություն, գրեթե անընդհատ: Ավելի կոնկրետ, ըստ Արթուրի, երբ նա մեջքի վրա կիսանստած անկողնին հենված վիճակից թեքվում էր կողքի բերանի խոռոչից արյուն է հոսում: Այս ամենը դիտարկել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչակազմը և գլխավոր թերապեվտն ու բժիշկը: Այնուհետև կազմել են արձանագրություն, որը տրամադրել են Ա.Սարգսյանին ստորագրության, սակայն վերջինս հրաժարվել է: Ա.Սարգսյանին պարզաբանել են, որ արձանագրությունն այն մասին է, որ վերջինս հրաժարվել է բուժօգնությունից»:
Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Արթուր Սարգսյանը ճեղքել էր ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրել ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներին։ Նա մեղադրվում է պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Արթուր Սարգսյանը ձերբակալվել էր հուլիսի 31-ից, դեկտեմբերի 31-ին կալանքից ազատվել էր: Սակայն փետրվարի 9-ին Ա. Սարգսյանը կրկին կալանավորվել է: Նրա փաստաբան Տիգրան Եգորյանն ասել է, որ ՀՔԾ-ն Ա. Սարգսյանի ձերբակալման հիմք է համարել այն, որ նա փետրվարի 3-ին չի ներկայացել քննչական մարմնին: Մինչդեռ, փաստաբանի խոսքով, նախապես քննիչին տեղյակ են պահել չներկայանալու մասին և խնդրել փոխել հանդիպման օրը: Նա փետրվարից 10-ից հացադուլ էր հայտարարել:
Հարակից հրապարակումներ`
- Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցներին անծանոթ քաղաքացին 60 հատ շաուրմա է ուղարկել
- ՄԻՊ. «Հաց բերողի» առողջական վիճակը մեզ համար առաջնահերթ ուշադրության առարկա է
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանը հրաժարվել է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց. ՔԿՎ
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանն անդրդվելի է. ՔԿՎ
- «Ազատություն հաց բերողին». Երթ դեպի դատախազություն
- «Հաց բերողը» այլևս չի կարողանում քայլել, ձայնը հազիվ է լսվում, ունենում է արյունալի փսխումներ
- «Հաց բերողի» կյանքը փրկելու միակ տարբերակը խափանման միջոցը փոխելն է. Էդմոն Մարուքյան
- Ինչո՞ւ է մինչև օրս ձերբակալված «հաց բերողը». Հարց ԱԺ նախագահին
- ՔԿՎ. Հաց բերող Աթուր Սարգսյանը հրաժարվում է առհասարակ որևէ տեսակի բուժօգնություն ստանալուց
- «Հաց բերողին» ազատ արձակելու պահանջով հավաք-երթ է կայացել Երևանում
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանի փաստաբանները խնդրում են լրագրողներին կալանավորման թեմայով այլ հարցեր չտալ
- Երթ՝ ի պաշտպանություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի
- Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ «Հաց բերողի» կալանավորման մասին
- Նիկոլ Փաշինյանն այցելել է «հաց բերող» Արթուր Սարգսյանին
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանին հացադուլի են դրդել Է. Հակոբյանի և Ա. Մկրտչյանի գործողությունները
- «Հաց բերող»-ը՝ հացադուլավոր
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին