Սպորտային մարմնամարզության Հայաստանի չեմպիոնները
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվեց սպորտային մարմնամարզության Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Որոշվեցին առանձին մարզագործիքների վրա հաղթողներն ու մրցանակակիրները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Ազատ վարժություններ՝ Արթուր Դավթյան (13.333), Արմեն Պետրոսյան (12.466), Ժորա Սմբատյան և Արսեն Գասպարյան (12.366-ական):
Նժույգ թափ՝ Հարություն Մերդինյան (14.9), Արթուր Դավթյան (14.033), Վիգեն Խաչատրյան (12.933):
Օղակներ՝ Վահագն Դավթյան (15.0), Արթուր Թովմասյան (14.833), Արթուր Դավթյան (14.06):
Հենացատկ` Արթուր Դավթյան (14.5), Վիգեն Խաչատրյան (13.75), Արսեն Գասպարյան (12.933):
Զուգափայտ՝ Արթուր Դավթյան (13.933), Արմեն Պետրոսյան (13.2), Հովհաննես Հակոբյան (12.6):
Պտտաձող՝ Արթուր Դավթյան (13.0), Արմեն Պետրոսյան (12.5), Վիգեն Խաչատրյան (12.4):
Տղամարդկանց առաջնությանը զուգահեռ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում ավարտվեց նաև Հայաստանի կանանց առաջնությունը: Այստեղ առանձին գործիքների վրա չեմպիոն ու մեդալակիր դարձան.
Հենցատկ՝ Աննա Գրիգորյան (12.95), Աննա Պետրոսյան (12.0), Ելենա Հայկազունի (11.6):
Զուգափայտ՝ Աննա Գրիգորյան (9.6), Ելենա Հայկազունի (9.3), Ինեսսա Ջաղինյան (9.0):
Հավասարակշռության գերան` Գայանե Սիրականյան (12.1), Աննա Գրիգորյան (12.0), Ելենա Հայկազունի (11.3):
Ազատ վարժություններ՝ Շուշան Բաբայան (13.0), Ելենա Հայկազունի (12.1), Անի Եղիկյան (12.0):