Պահքը՝ ներդաշնակության հիշողություն հայերի համար
Ուղղափառների ու կաթոլիկների մոտ Զատիկը՝ «պասխա»-ն նշանակում և ընկալվում է որպես տանջանք, հայերենում ու առաքելական եկեղեցու հետևորդների մոտ՝ պահք, ներդաշնակություն:
Պահքի ընթացքում, հայկական սովորության համաձայն, հրաժարվում են կենդանական ծագման սննդամթերքից: Ինչո՞ւ: Gevorgvirats.com-ը մեկնաբանում է.
«Բանն այն է, որ «Գիրք Ծննդոց»-ի համաձայն, Ադամն ու Եվան կենդանական մթերքի կարիք ընդհանարպես չէին զգում, մինչ այն պահը, երբ արտաքսվեցին դրախտից: Մահ չկար, այդ թվում կենդանիների մահ: Բոլորն ապրում էին ու վայելում կյանքը, որովհետև միայն բուսական սնունդ էին օգտագործում: Դրա համար պահքի առաջին շրջանը կոչվում է «Կյանքը դրախտում»:
Հրաժարվելով կենդանական մթերքների օգտագործումից հայերը հիշում են այն վիճակը, երբ ընդհանրապես մահ չկար, դրա համար մենք սնվում ենք այնպես, որ հանկարծ ինչ-որ մեկին հանուն մեր սնունդի անհրաժեշտ չլինի սպանել:
Այս չափավորության նպատակը նաև այն է, որ պետք չէ մոռանալ մարդկությանը տրված վաղեմի ճակատգիրը՝ ապրել համերաշխության ու շրջակա բնության, ինչպես նաև Աստծո երկնային ներդաշնակության մեջ: Ծոմապահությամբ, ինքներս մեզ չենք թաղի (Աստված չանի), ալ հակառակը, մենք կտոնենք կյանքն ավելի բարձր՝ աստվածային մակարդակով, երբ սկզբունքորեն մահ չկար: Այդ պատճառով հայկական ավանդությի համաձայն, սեղանին միս չի լինում, ընթրիքն ուղեկցվում է ընտանեկան աղոթքով»:
Աղբյուրը նաև նշում է, որ պահքը խախտելու համար հայերը չունեն պատժամիջոցներ:
«Միայն կենդանական ծագման մթերքներից հրաժարվելու և բացառապես բուսական ծագման սնունդ օգտագործելու կոչ կա, որպեսզի մեր մեջ արդիականացնի երկնային գիտակցությունը: Ծոմապաությամբ հայերը պարտականություն չեն կատարում, այլ ուրախանում են Բարձրյալի հետ երկխոսության հնարավորությունից: Դա կյանքի հարատևության տոն է, ոչ թե մինի ինքնասպանություն»:
Հիշեցնենք, որ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն, այս տարի Զատկի տոնը նշվում է ապրիլի 16-ին:
Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիք գործածելու վերջին օրն է:
Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծո տեսությունից զրկվելը:
Հենց սա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը: Երրորդ կիրակին կոչվում է Անառակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարեվորագույն նախապայմանը` ապաշխարանքը:
Չորրորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար:
Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ Գալստյան խոստումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին