Իրականում գնալու ենք այն քայլերին, որ այսօրվա իշխանությունները փոխվեն. Ս. Օհանյան
«Սահմանադրության համաձայն, մեզ ընձեռված հնարավորությունների շրջանակներում փորձում ենք ձևավորել համապատասխան կառավարման համակարգ: Սա նշանակում է, որ իրականում գնալու ենք այն քայլերին, որ այսօրվա իշխանությունները փոխվեն», - «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե դաշինքը հստակ հայտարարելո՞ւ է, որ գնալու է իշխանափոխություն:
Նա նշեց, որ միջազգային այն փորձը, պրակտիկան, որ գոյություն ունի, քաղաքական վերնախավերի պարբերաբար փոփոխությամբ, մեկը մյուսին լրացնելով, դրականի վրա հենվելով, բացթողումներից ելնելով, համապատասխան վստահություն ձեռք բերել ժողովրդի մոտ և համապատասխան կառավարում ձևավորել, կառավարել երկիրը:
«Մենք գնալու ենք լայնամասշտաբ փոփոխությունների և տնտեսության մոդեռնիզացիայի առումով, և քաղաքական այսօրվա ընդհանուր համակարգի փոփոխության առումով», -ասաց Ս.Օհանյանը։
Նա տեղեկացրեց, որ դաշինքը քարոզարշավը սկսելու է սահմանամերձ բնակավայրերից՝ կարևորելով պետության համաչափ զարգացումը, սահմանների անվտանգության ապահովումը: Վաղը կայցելեն Տավուշի մարզ:
Ինչ վերաբերում է Ազգային ժողովում վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, Ս. Օհանյանն ասաց. «Իմ դեմ ուղղված քայլ չեմ կարող համարել: Իմ գործունեության ընթացքում համապատասխան վերահսկող մարմինները ստուգումներ են իրականացրել»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին