Մեկնարկեց քարոզարշավը
Այսօր մեկնարկեց ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար գրանցել է 5 կուսակցությունների և 4 կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված համապետական և տարածքային ընտրական ցուցակները:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը, համաձայն որի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով:
Ըստ ԿԸՀ սահմանած կարգի` նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվում է ժամը 19.00-ից, իսկ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է ժամը 13.30-ից և ժամը 21.40-ից։ Տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով` հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի կողմից նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե։
Կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 60 րոպե անվճար և մինչև 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) 2017թ. մարտի 5-ից մինչև 2017թ. մարտի 19-ը ներառյալ՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով (15 օր),
2) 2017թ. մարտի 20-ից մինչև 2017թ. մարտի 25-ը ներառյալ՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով (6 օր),
3) 2017թ. մարտի 26-ից մինչև 2017թ. մարտի 31-ը ներառյալ՝ օրը 3 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով (6 օր):
Հանրային ռադիոն կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին տրամադրում է 120 րոպե անվճար և մինչև 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) 2017թ. մարտի 5-ից մինչև 2017թ. մարտի 22-ը ներառյալ՝ օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար և մինչև 3-ական րոպե վճարովի հիմունքներով (18 oր),
2) 2017թ. մարտի 23-ից մինչև մարտի 25-ը ներառյալ՝ օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար և մինչև 4-ական րոպե վճարովի հիմունքներով (3 օր),
3) 2017թ. մարտի 26-ից մինչև 2017թ. մարտի 31-ը ներառյալ՝ օրական երկու անգամ` 3-ական րոպե անվճար և մինչև 4-ական րոպե վճարովի հիմունքներով (6 օր):
Հարակից հրապարակումներ`
- Որտեղից և ինչպես են քաղաքական ուժերը սկսելու իրենց նախընտրական քարոզարշավը
- «Ելք»-ը քարոզարշավը կսկսի մարտի 5-ից
- Այս պահին որևէ մեկն ընտարակաշառք չի կարող տալ, դեռևս քարոզչությունն էլ չի սկսվել. Գալուստ Սահակյան
- Վարդան Արամյան. Քարոզչությանը չեմ մասնակցելու
- Քարոզչական աշխատանքներում գործել բացառապես օրենքի շրջանակում. ԿԳ նախարարի շրջաբերականը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին