Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է
Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 58 տարեկան: Քաղաքական, հասարակական գործիչները, սպարապետի զինակից ընկերները, սովորական քաղաքացիներն այցելում են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Վազգեն Սարգսյանի հիշատակին:
1990-1992-ին Վազգեն Սարգսյանը «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր և Գերագույն խորհրդի պաշտպանության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը։
1991-92-ին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։
1992-93-ին՝ ՀՀ նախագահ խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ։
1993-ից՝ «Երկրապահ» կամավորական միության նախագահ, 1993-95-ին՝ ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար, 1995-99-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար։
1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։
Վ.Սարգսյանը ակտիվ դերակատարություն է ունեցել 1991-1994 թթ.-ին տեղի ունեցած Արցախյան պատերազմում։ Սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ:
Վազգեն Սարգսյանը 1999-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս կոչմանը:
«Ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, և այդ մարդն ինքն է: Եթե համոզված չէ, որ մենք, միայն մենք ենք կառուցելու մեր տունը: Եվ վերջապես, ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից:...
Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում` մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով… Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից…»,- ասել է Վազգեն Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին