Մի քանի թեկնածուներ ինքնաբացարկ են հայտնել
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Ազգային Ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցող Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գոհարիկ Իլյիչի Հարությունյանի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Անդրանիկ Սամվելի Մկրտչյանի և Գագիկ Մարութի Հարությունյանի գրանցումները` հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի դիմումները:
ԿԸՀ-ից հայտնեցին, որ անվավեր են ճանաչվել նաև «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գևորգ Մարտունու Ալիխանյանի և «Ելք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գոհար Սամվելի Մամիկոնյանի գրանցումները:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին