Հարցվածների 82,2 տոկոսը ցանկանում է ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը շարունակի մնալ վարչապետի պաշտոնում
Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության իրականացրած հարցմանը մասնակցած 1146 քաղաքացու 81 տոկոսը դրական է գնահատել վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը: Փետրվարի 23-ից մարտի 2-ը Հայաստանի տարածքում անցկացված հետազոտության արդյունքները լրագրողներին ներկայացրեց Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
«Ինչպե՞ս եք գնահատում Կարեն Կարապետյանի գործելաոճը» հարցին քաղաքացիները պատասխանել են՝ լիովին դրական՝ 22,4 տոկոս, ավելի շուտ դրական՝ 58,6 տոկոս, ավելի շուտ բացասկան՝ 9,9 տոկոս, ընդհանրապես բացասական՝ 3,8 տոկոս:
«Ընդհանուր առմամբ 81 տոկոսը դրական է գնահատում վարչապետի գործելաոճը», - ասաց Արամ Նավասարդյանը՝ հիշեցնելով, որ նոյեմբերին անցկացված հարցմանը մասնակցածների մոտ 84 տոկոսն էր դրական գնահատել:
«Ինչպե՞ս եք գնահատում նոր ձևավորված կառավարության կատարած աշխատանքը վերջին վեց ամսվա ընթացքում». հացվածների 62,3 տոկոսը հիմնականում դրական է գնահատել:
Ա. Նավասարդյանն ասաց, որ Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակումից հետ հասարակության մեջ դրական սպասումների ֆոն էր ձևավորվել և հարցման մասնակիցները պատասխանելով հարցին, թե «որքանո՞վ արդարացան դրական սպասումները կառավարման վեց ամսում», 64,5 տոկոսը նշել է, որ դրական սպասումներն արդարացված են:
«Երեք ոլորտ, որոնց հիմնախնդրով պետք է զբաղվի Կարեն Կարապետյանն առաջին հերթին» հարցին պատասխանել են՝ աշխատատեղերի ստեղծում, ընդհանուր տնտեսության խնդիրներ, կոռուպցիոն խնդիրներ, առողջության, կրթության, արտաքին քաղաքականության խնդիրներ:
«Կցանկանա՞ք, որ խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը մնա վարչապետ պաշտոնում». հարցվողների 34,6 տոկոսը պատասխանել է՝ միանշանակ այո, 47,6 տոկոսը՝ ավելի շուտ այո, 6,2 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, 2,7 տոկոսը՝ միանշանակ ոչ:
«Ընդհանուր առմամբ քաղաքացիների 82,2 տոկոսը դրական է պատասխանել, ցանկություն ունի որ Կարեն Կարապետյանն ընտրություններից հետո մնա վարչապետ պաշտոնում»,- ասաց Ա. Նավասարդյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ւմ օգտին կքվեարկեիք. Gallup International Association-ի հետազոտության արդյունքները
- Կարեն Կարապետյան. Մեր նպատակները հավակնոտ են
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան