Թուրքիա-Գերմանիա կինոփառատոնի Պատվո մրցանակը հանձնվել է պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում անցկացվող Գերմանիա-Թուրքիա 22-րդ կինոփառատոնի «Պատվո մրցանակը» թուրքական կողմից հանձնվել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին: Գերմանական կողմից մրցանակը ստացել է հայտնի գերմանացի ռեժիսոր Յուրգեն Յուգեսը:
«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, այդ մասին գրել է թուրքական «Karar.com» լրատվական կայքը:
Գյուլերին պարգևը հանձնել է Նյուրնբերգի քաղաքապետ Ուլրիխ Մալին: Պարգևը ստանալու համար բեմ բարձրացած Գյուլերը լուսանկարչական արվեստի մասին ասել է, որ լուսանկարըելը միայն լուսանկարելու գործողությունը չէ: Ըստ նրա` լուսանկարը պետք է իրադարձություն նկարագրի և իր ասելիքն ունենա:
Գյուլերի խոսքից հետո ցուցադրվել է աշխարհահռչակ լուսանկարչի կյանքն ու գործունեությունը նկարագրող «Ստամբուլի աչքը» վավերագրական ֆիլմը: Մեծ էկրանին արտացոլվել են նաև Արա Գյուլերի վերաբերյալ նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուկի ու Յաշար Քեմալի գրած տողերը:
Հարակից հրապարակումներ`
- Արա Գյուլերը կանի թուրք-գերմանական ֆիլմերի կինոփառատոնի բացումը
- Թուրքիայում կբացվի պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանը
- Արա Գյուլերի մասին ֆիլմը` Վաշինգտոնի կինոփառատոնում
- Հայաստանում Արա Գյուլերի թանգարան բացելու համար այս պահին շենք չկա. փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան