Լ. Զուրաբյան. Լևոն Տեր-Պետրոսյանը մեր ընտրարշավի կանոններին չի ենթարկվում
«Վաղուց պետք է սովորած լինեիք, որ Լևոն Տեր-Պետրոսանը սովորական ընտրական տեխնոլոգիաներին երբեք չի ենթարկվում: Նա ունի ժողովրդի հետ խոսելու հատուկ ոճ: Կարող է հազվագյուտ է խոսում, բայց շատ դիպուկ է խոսում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ, խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե սկսվել է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական քարոզարշավը, մարզային այցելությունները, ինչո՞ւ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ձեզ հետ չէ:
Լ. Զուրաբյանի խոսքով, ամեն անգամ Լ. Տեր-Պետրոսյանն իրավունք ունի յուրովի վարվել և այդպես էլ անում է, երբեք ստերիոտիպերի մեջ չի մտնում, քարոզչության մեջ կարծրատիպեր չի կիրառում:
«Իր ասածը քարոզչություն չէ, փորձ է ժողովրդին ասելու ճշմարտությունը: Իսկ ճշմարտությունը երկու վայրկյանը մեկ չեն ասում, այլ մեկ անգամ՝ շատ լուրջ, բոլորի համար հասկանալի, համոզիչ ձևով»,- հավելեց նա:
Հարցին, թե ընտրարշավի ժամանակ ե՞րբ և որտե՞ղ կտեսնեն Լ. Տեր-Պետրոսյանին, Լ. Զուրաբյանն ասաց, որ Տեր-Պետրոսյանը կորոշի. «Ինքը մեր ընտրարշավի կանոններին չի ենթարկվում, ինքն է որոշում, երբ կխոսի, ոնց նպատակահարմար գտնի, այնպես էլ կխոսի: Վստահ եղեք, ինքը կգտնի ձևը ժողովրդին ճշմարտությունը հասցնելու համար»:
Խոսել ընտրակեղծարարության մասին, Լ. Զուրաբյանն ասաց, որ ընտրակեղծարարության սահմանները բավականին նեղացել են ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակմամբ, ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրմամբ:
«Հասել ենք մի վիճակի, որ կես միլիոն կեղծարարություն խաղից դուրս է գալիս»,- ընդգծեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Մենք բաց ասում ենք, որ հաղթանակները փոխզիջումների մեջ են. Արամ Մանուկյան
- Մեր ծրագիրն իրականում սովորական նախընտրական ծրագիր չէ. Լևոն Զուրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին