Խամես Ռոդրիգեսը մտադիր չէ հեռանալ «Ռեալից»
Կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը «Էյբարի» հետ խաղում 4։1 հաշվով տոնած հաղթանակից հետո խոսել է «Ռեալում» իր վիճակի մասին։
«Մենք համախմբված թիմ ենք։ Դա նկատելի էր խաղադաշտում։ Միասնական ենք, ինչպես միշտ։ Հիանալի կոլեկտիվ ունենք, որում անհավանական մարդիկ կան։ Միշտ խաղադաշտ ենք մտնում հաղթելու նպատակով։
Երբ ինձ հնարավորություն են տալիս, ձգտում եմ դրսևորվել։ Միայն այդ մասին եմ մտածում։ Ուզում եմ միշտ խաղալ այստեղ։ Պարզ է, որ կյանքում ու ֆուտբոլում հնարավոր չէ իմանալ, թե ինչ կկատարվի ապագայում։ Սակայն ես ուզում եմ մնալ այստեղ»,- կոլումբիացու խոսքերը մեջբերել է sport.ru-ն։
Ավելացնենք, որ Ռոդրիգեսի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2020 թ. ամառը։