
Ղրղզստանի նախագահը պատգամավորներին անվանել է բամբասողներ
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել է, որ պատգամավորները բամբասանքներ են տարածում և աջակցել է խորհրդարանի լուծարմանը:
Գազետա.ռու կայքը, հղում անելով Zanoza.kg-ին, գրում է, որ նախագահն ասել է. «Արդեն 2-3 ամիս է խորհրդարանում անվերջ ստեղծում են հանձնաժողովներ, աղմուկը չի հանդարտվում: Խորհրդարանի ամբիոնից հնչում են բամբասանքներ այն մասին, որ Աթամբաևը Կիպրոսում ունի հարստություն, որ Աթամբաևի կնոջ հաշին գումար հայտնվել է 2011 թվականից հետո»:
Աթամբաևի կարծիքով, Ղրղզստանի խորհրդարանը «օր-օրի օրենսդիր մարմնից վերածվում է բամբասանք արտադրող մարմնի»: