Մենք բաց ասում ենք, որ հաղթանակները փոխզիջումների մեջ են. Արամ Մանուկյան
Ապարանում Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպում են իրենց կուսակցությունների ակտիվի, տարածքային թեկնածուների հետ: ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ մարտի կեսերից կորոշեն՝ ինչպես շարունակել քարոզարշավը՝ ելնելով տարածքային կառույցների, շտաբների առաջարկներից:
Խոսելով իրենց դաշինքի նախընտրական ծրագրի մասին, նա նշեց, որ նոր շարժում են սկսում՝ խաղաղության գործընթաց՝ Հայաստանում արժանապատիվ խաղաղության հաստատման հասնելու համար:
«Մենք բաց ասում ենք, որ հաղթանակները փոխզիջումների մեջ են: Մենք Բաքուն չենք գրավել, կապիտուլյացիա Ադրբեջանը չի հայտարարել, հակառակը չի եղել: Զիջումները, փոխզիջումները բոլորը համաձայնեցված են միջազգային կազմակերպությունների հետ: Փոխզիջման տարբերակը բերելու է Հայաստանի ճանապարհների բացում, տնտեսության զարգացում, ինտեգրացման հնարավորություն, զինվորական ամենօրյա զոհերի դադարեցում, Ղարաբաղի տարածքի ֆիզիկական անջատում Ադրբեջանից, որը պետք է երաշխավորվի միջազգայնորեն, խաղաղապահ զորքերի ներկայությամբ»,- նշեց նա:
Ա. Մանուկյանի խոսքով, եթե ապրիլի 2-ին ժողովուրդն իրենց խաղաղության կոնցեպտին կողմ քվեարկի, նշանակում է, որ իրենց գործընթացը շատ արագ կընդարձակվի, խորհրդարանում շատ լուրջ մեծամասնություն կունենան, խնդիրը կլինի արժանապատիվ, հաղթանակած խաղաղություն վաստակելն ու արձանագրելը:
ՀԱԿ անդամ Մյասնիկ Մալխասյանի խոսքով, դաշինքի «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսի գինը ոչ ոք այդքան լավ չգիտի, ինչքան ազատամարտիկները, ովքեր իրենց կյանքով են նվաճել այդ խաղաղությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին