Մերկելն ու Թրամփը կհանդիպեն
Գերմանիայի իշխանությունները հաստատել են մարտի 14-ին ԱՄՆ ուղևորվելու կանցլեր Անգելա Մերկելի պլանները, որտեղ նա բանակցություններ կվարի այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Բեռլինում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«Մարտի 11-ին կանցլերը Սպիտակ տանը հանդիպում կունենա նախագահ Թրամփի հետ»,- ասել է նա, նշելով, որ այցի ծրագիրը «առաջիկա օրերի ընթացքում կհամաձայնեցվի ամերիկացի գործընկերների հետ»:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Սանդերսը, երկու ղեկավարների բանակցությունների արդյունքների շուրջ պլանավորվում է անցկացնել համատեղ մամուլի ասուլիս։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում