Միխայլովիչ. «Բելոտտիի տրանսֆերը 100 մլն եվրոյից ավելի արժե»
«Տորինոյի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը հայտարարել է, որ իր ակումբը պետք է բարձրացնի Անդրե Բելոտտիի տրանսֆերային արժեքը։
Կիրակի Բելոտտին երեք գնդակ է ուղարկել «Պալերմոյի» դարպասը, իսկ «Տորինոն» հաղթել է 3։1 հաշվով։ Այժմ այդ ֆուտբոլիստի հաշվին 22 գոլ է գրանցված «A» սերիայում։
«Նա ականավոր խաղ անցկացրեց, սակայն չպետք է բավարարվի ձեռք բերածով,- Միխայլովիչի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Եթե նա շարունակի նույն ոգով, ակումբի նախագահն ստիպված կլինի նրա պայմանագրում կետ մտցնել այն մասին, որ թիմից կարող է հեռանալ միայն ավելի քան 100 մլն եվրոյի փոխհատուցման դեպքում։ Բելոտտին կարող է թոփ-խաղացող դառնալ, դրա համար անհրաժեշտ բոլոր որակներն ունի։ Լավ տեխնիկա ունի և աշխատունակություն։ Նա գոլեր է խփում գլխով, ձախ ոտքով, աջ ոտքով ու երբեք չի հանձնվում»։