Ռոյսը կրկին շարքից դուրս է եկել
Դորտմունդյան «Բորուսիան» առաջիկա ամսվա ընթացքում չի կարող հույսեր կապել կիսապաշտպան Մարկո Ռոյսի հետ։ Ֆուտբոլիստն ազդրի վնասվածք ունի։ Այդ լուրը պաշտոնապես հաստատել է ակումբը։
Շաբաթ օրը 27-ամյա կիսապաշտպանը փոխարինվել է «Բայերի» հետ Բունդեսլիգայի հանդիպման առաջին խաղակեսում։ Հետազոտությամբ պարզվել է, որ Ռոյսը ձախ ազդրի մկանային խնդիր ունի։
Մարտին «Բորուսիան» Բունդեսլիգայում կխաղա «Հերտայի» ու «Ինգոլշտադտի» հետ, «Լոտտեի» հետ կհանդիպի Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումը կանցկացնի «Բենֆիկայի» հետ։ Այս մասին տեղեկացնում է football.ua-ն՝ հիշեցնելով, որ առաջին խաղն ավարտվել է պորտուգալական թիմի 1։0 հաշվով հաղթանակով։
Ապրիլի սկզբին «Բորուսիան» Բունդեսլիգայի 3 խաղ կանցկացնի՝ ընդդեմ «Շալկեի», «Համբուրգի» ու «Բավարիայի»։