Սերխիո Ռամոս. «Նորմալ է, որ խաղից հետո քեզ դատարկված ես զգում»
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մենկաբանել է իր թիմի 4։1 հաշվով հաղթանակը «Էյբարի» հետ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի արտագնա խաղում։
«Չեմպիոնական կոչում» անվանվող մեր նպատակի ճանապարհին 3 միավոր վաստակեցինք։ Չնայած Քրիշտիանու Ռոնալդուի ու Գարետ Բեյլի բացակայությանը, թիմը շատ բարձր մակարդակի խաղ ցուցադրեց։ Խաղադաշտում խաղում էին ֆուտբոլիստներ, ովքեր պետք է ավելի շատ խաղային ժամանակ ունենան։ Նրանք իրենց լավագույն կողմերով դրսևորեցին։
Հասկանում էինք, որ այս խաղում անհրաժեշտ կլինի շատ շարժվել։ Պատրաստ էինք դրան։ Ժամանակակից ֆուտբոլը ֆիզիկական գերազանց պատրաստականություն է պահանջում, ուստի նորմալ է, որ խաղից հետո քեզ դատարկված ես զգում»,- Ռամոսի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։