Պետք է ամրապնդենք ռազմաքաղաքական կապերը Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների հետ. Վ. Սաֆարյան
«Վստահ ենք, որ մեր նախընտրական ծրագիրը կարժանանա ժողովրդի հավանությանն ու վստահությանը»,-այս մասին նշեց Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանը:
«Մեր ծրագիրը նպատակ ունի հիշեցնել հայ ժողովրդի ստեղծագործ աշխատանքով ձեռք բերած վիթխարի նվաճումները՝ սոցիալաիստական Հայաստանի արդյունավերության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի և հանրային կյանքի մնացած բոլոր բնագավառներում: Սակայն մենք մեր առջև խնդիր չենք դրել միայն անցյալի հուշերը արթնացնել, այլ հենվելով այդ ձեռքբերումների վրա, ձերբազատվելով անցյալում թույլ տված սխալներից, ցույց ենք տալու այն ճանապարհն ու տնտեսական գործառույթները, որոնոցով կհաղթահարենք այսօրվա հանրային կյանքում առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները»,- ասաց նա:
Նրա խոսքով, իրենք գնում են ընտրություններին, նպատակ ունենալով առավելագունս նպաստելու Հայաստանի տնտեսական ու հոգևոր վերածնունդին:
Վազգեն Սաֆարյանը ներկայացրեց, թե որոնք են կոմկուսի ծրագրային հիմնադրույթներն՝ արտաքին քաղաքականության բնագավառում. «Պետք է ամրապնդենք և զարգացնենք ռազմաքաղաքական կապերը Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների հետ: Շարունակաբար ընդլայնել առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցությունը ԵԱՏՄ, ԵՄ, Չինաստանի և բարեկամ մյուս երկրների հետ: Նպատակ ունենք օգտագործել միջազգային կոմունիստական շարժման մեջ մեր կուսակցության կապերը՝ նպաստելու ՀՀ հեղինակության բարձրացմանը, միջազգային քաղաքական և տնտեսական ներգրավվածության ընդլայնմանը, Ցեղասպանության շարունակական ճանաչմանը, ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշված ժողովրդի քաղաքական կարգավիճակի ամրագրմանը, մեր անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ քաղաքական ու տնտեսական կապերի խորացմանը, համատեղ ձեռնարկությունների հաստատմանը»:
Նշենք, որ Հայաստանի Կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում են Տաճատ Սարգսյանը, Վազգեն Սաֆարյանը, Գագիկ Մանուկյանը, Մառա Շահինյանը, Համլետ Դանիելյանը:
Հայաստանի կոմունիստական կուսակցության կարգախոսն է՝ «Եթե հաղթի կուսակցությունը, կհաղթի ժողովուրդը»:
Հարակից հրապարակումներ`
- Մեզ համար պարարտ հող կա՝ ԱԺ անցնելու. Տաճատ Սարգսյան
- Կոմունիստների նկատմամբ հանրային պահանջ կա. Վազգեն Սաֆարյան
- Ես զարմանում եմ այսօրվա ստեղծված քաղաքական դաշտի վրա. Տաճատ Սարգսյան
- «Մենք ընդդիմությանն էլ ենք դեմ». Հայաստանի կոմունիստական կուսակցություն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան