Օլանդը հայտարարել է Մարին Լե Պենին խանգարելու մտադրության մասին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ պարտավոր է չթողել, որպեսզի Մարին Լե Պենն առաջիկա ընտրություններում պետության գլուխ գա:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, նա նշել է. «Իմ սուրբ պարտականությունն է երաշխավորել, որ նման ծրագրով մարդիկ չհաղթեն Ֆրանսիայում, և որ Ֆրանսիան չպետք է ծանր պատասխանատվություն կրի նրանց հաջողության հասնելու պարագայում»:
Աղբյուրը նշում է, որ հարցման արդյունքների համաձայն, «Ազգային ճակատ»-ի ղեկավար Մարին Լե Պենն այս պահին առավել շատ է վայելում ընտրողների համակրանքը: Նրան պատրաստ են ձայն տալ ֆրանսիացիների 27 տոկոսը: