Հայ աթլետները չկարողացան հաղթահարել Եվրոպայի առաջնության որակավորման փուլը
Բելգրադում ավարտվել է ծածկած մրցատարածությունում աթլետիկայի Եվրոպայի ձմեռային առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում էին 5 մարզիկներ:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվական բաժինը, մեր մարզիկներին չի հաջողվել հաղթահարել որակավորման փուլը: Եռացատկում Լևոն Աղասյանը երեք անգամ 0 միավոր է ստացել: Ամալյա Շարոյանը 400 մետրը վազել է 56.07 վայրկյանում, իսկ հեռացատկին չի մասնակցել` վնասվածքի պատճառով:
Հայաստանը ներկայացնող մյուս մասնակիցների արդյունքներն են. Գայանե Չիլոյան (վազք, 60 մ)` 7.58 վրկ, Տիգրան Մկրտչյան (վազք, 800 մ)` 1.53.54 վրկ, Երվանդ Մկրտչյան (վազք, 1500 մ)` 3.54.53 վրկ: