50-ամյա ճապոնացին` պատմության ամենատարեց ֆուտբոլիստ
Ճապոնական «Իոկոգամա» թիմի հարձակվող Կաձուեսի Միուրան ֆուտբոլի պատմության ամենատարեց խաղացողն է, ով մասնակցել է պաշտոնական հանդիպման: Ճապոնացին գերազանցել է Անգլիայի ներկայացուցիչ Սթենլի Մեթյուզի ռեկորդը, ով խաղադաշտ էր դուրս եկել 50 տարեկան, 5 օրական հասակում: Իսկ ահա Միուրան ճապոնիայի 2-րդ լիգայում անցկացած հանդիպման ժամանակ 50 տարեկան, 7 օրական էր: Այս մաիսն տեղեկացնում է lenta.ru-ն:
Ավելացնենք, որ Միուրան ֆուտբոլային կարիերան սկսել է 1986 թ.: 4 տարի շարունակ հանդես է եկել բրազիլական «Սանթոսում», «Պալմեյրասում» և «Կորիտիբայում»: 1994-95 թթ. խաղացել է իտալական «Ջենովայում», որից հետո տեղափոխվել է հայրենիք: 50-ամյա հարձակվողն իր ներկայիս թիմի կազմում ընդգրկվել է 2005 թ.-ից: Այս ընթացքում մասնակցել է 231 հանդիպման` դառնալով 24 գոլի հեղինակ: 1990-2000 թթ. հանդես է եկել Ճապոնիայի ֆուտբոլի հավաքականում: Ազգային թիմում անցկացրել է 89 հանդիպում` դարձել 55 գոլի հեղինակ: