Արկադի Մկրտիչյանը շարունակում է փայլուն գործել
ԱՄՆ-ի բասկետբոլի ուսանողական լիգայի հերթական տուրում «Իդահո Վենդելսը», որի կազմում հանդես է գալիս Արկադի Մկրտիչյանը, 84-75 հաշվով առավելության է հասել «Սոուսերն Յուտայի» նկատմամբ: Արկադի Մկրտիչյանը խաղադաշտում անցկացրել է 33 րոպե և վաստակել 21 միավոր: «Իդահո Վենդելսը» 29 հանդիպումից հետո զբաղեցնում է աղյուսակի 3-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելևրը» 65-64 հաշվով պարտվել է «Իստերն Շորին»: Տավակալյանը խաղադաշտում անցկացրել է 5 րոպե և վաստակել 1 միավոր: 31 հանդիպումից հետո «Հորնեթս Դելևրը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9–րդ հորիզոնականը: