Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 7 ընտրատարածք
Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ավելի քան 60 թեկնածու է պայքարելու ընտրողի քվեն ստանալու համար: «Ելք» դաշինքը տարածքային ցուցակում ներառել է պատգամավորության 7 թեկնածուի։ Նրանց թվում են Նուբարաշենի թիվ 11 օժանդակ դպրոցի մանկավարժ Արմենուհի Ղազարյանը, «Թալին ֆուդ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Կարապետյանը, 2 գրծազուրկներ, ինչպես նաև մեկ ձեռնարկատեր և Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի թանգարանի մեկ աշխատակից։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության թիվ 7 ընտրատարածքի տարածքային ցուցակում ընդգրկված է թվով 6 թեկնածու, որոնցից 5-ը չեն աշխատում, մեկը՝ Սիրարփի Աֆթանդիլյանը, տուրիստական գործակալության հիմնադիր-տնօրեն է։
«Հայկական վերածնունդ» կուսակցությունն այս ընտրատարածքում առաջադրել է 7 պատգամավորության թեկնածուի։ Այս կուսակցության ցուցակում ևս գերակշռում են գործազուրկ քաղաքացիները՝ թվով 5 հոգի։ Առաջադրվածների թվում են նաև Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը և մեկ ուսուցիչ։
Թիվ 7 ընտրատարածքի տարածքային ցուցակում «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքն էլ ներառել է 7 թեկնածուի։ Առաջադրվածների թվում հանրությանն առավել հայտնի են ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, «Մաքս կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Մանուկյանը։ Ցուցակում են նաև մեկ բժիշկ, դասախոս, պատգամավորի մեկ օգնական, գործազուրկ մի քաղաքացի և դասախոս։
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի՝ 7 հոգուց բաղկացած տարածքային ցուցակում հիմնականում ներգրաված են գործազուրկ քաղաքացիներ՝ թվով 6 հոգի։ Առաջադրվածների թվում է նաև Մյասնիկ Մալխասյանը։ Ցուցակի միակ քաղաքացին, ով ապահովածէ աշխատանքով, Աշտարակի բժշկական կնետրոնի մաշկավեներոլոգ Նաիրի Մանվելյանն է։
ՀՀԿ-ի թիվ 7ընտրատարածքի 7 հոգանոց տարածքային ցուցակում ներկայացված են 3 պատգամավորներ՝ Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը և Մնացական Մնացականյանը։ Ցուցակում է նաև շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Նունեն Մովսիսյանը։
Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորության 7 թեկնածուների շարքում մեծամասամբ ավագ սերնդի ներկայացուցիչներ են՝ հիմնականում զբաղվածություն չունեցող։ Մյուսները ՀԿԿ տարբեր շրջկոմների առաջին կամ երկրորդ քարտուղարներ են։
Ինչ վերաբերում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, ապա թիվ 7 ընտրատարածքի 7 հոգանոց տարածքային ցուցակում ներառված են 2 իգական և 5 արական սեռի ներկայացուցիչներ։ Թեկնածուներից 5-ը չեն աշխատում, թեկնածուներից մեկը մանկավարժ է, մյուսը՝ Ազատամարտիկների միության խորհրդի անդամ։
ՀՅԴ-ն այս ընտրատարածքում առաջադրել է պատգամավորության 7 թեկնածուի, այդ թվում՝ «Երևան» բժշկակական կենտրոնի բժիշկ Տարոն Տոնոյանին, Արագածոտնի մարզպետի խորհրդական Սիրամարգ Ղուկասյանին, Կոշի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Տոնոյանին, Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Հակոբյան Նորաինին։
Հարակից հրապարակումներ`
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 6 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին՝ թիվ 5 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 4 ընտրատարածք
- Բանվորուհի, վարորդ, թոշակառու. Ո՞ւմ են ընտրելու Շենգավիթի և Մալաթիայի բնակիչները
- Թիվ 2 ընտրատարածքի ռեյտինգային կարգով պայքարողները
- Ովքե՞ր են ռեյտինգային կարգով պայքարելու թիվ 1 ընտրատարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան