Հայաստանում հանդես կգա ֆլեյտահար Սարա Ուրենյա Կաբրերան
Մարտի 10-ին, Կոնվերս Բանկի հովանավորությամբ, կկայանա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, որին, որպես մենակատար, հանդես կգա ֆլեյտահար Սարա Ուրենյա Կաբրերան /Իսպանիա/: Համերգի խմբավարն է Խուան Անտոնիո Ռամիրեսը /Իսպանիա/: Հայտնում են բանկի մամուլի բաժնից:
«Կոնվերս Բանկում միշտ էլ կարևորել են մշակութային միջոցառումների հովանավորությունը՝ մշտապես հայ ունկնդրին ներկայացնելով աշխարհահռչակ կատարողների ելույթներ: Բանկը Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցության մեծ փորձ ունի: Մեր աջակցությամբ են Հայաստանում հանդես եկել այնպիսի հանրահայտ երաժիշտ կատարողներ, ինչպիսիք են Ռաուլ Բարբոզայի տրիոն և Կառլոս Բուենոն»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Այս նախագծի շրջանակում հայ ունկնդրին հնարավորություն կընձեռվի ունկնդրել իսպանական երաժշտական ստեղծագործությունների աշխատանքների ընտրանին:
«Խուան Անտոնիո Ռամիրեսն իր սերնդի լավագույն դիրիժորներից մեկն է, որն առավելապես հայտնի է իսպանական բազմաժանր երաժշտության կատարումներով»,- նշում են Բանկից, ավելացնելով, որ սա առաջին դեպքն է, երբ Հայաստան է այցելում նման մեծությամբ և այսքան հայտնի իսպանացի դիրիժոր: