Թուրքիայի նախագահը Գերմանիայի քաղաքականությունը համեմատել է նացիզմի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի իշխանությունների քաղաքականությունը նացիզմի հետ է համեմատել, քանի որ վերջիններս արգելել են Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին ելույթ ունենալ Գերմանիայում թուրքական համայնքի ներկայացուցիչների առջև հանրահավաքի ժամանակ: «Կոմերսանտ»-ը գրում է, որ հանրահավաքը նվիրված էր Թուրքիայի սահմանադրական բարեփոխման հանրաքվեին, որը կայանալու է ապրիլի 16-ին::
«Գերմանիան շեղվել է ժողովրդավարական ուղուց, երկրի այժմյան քաղաքականությունը ժողովրդավարության հետ որևէ ընդհանուր բան չունի, անգամ համեմատելի է նացիստական ռեժիմի հետ»,- Daily Sabah-ը մեջբերել է Էրդողանին:
Մարտի 2-ին Թուրքիայի ԱԳՆ էր հրավիրվել Գերմանիայի դեսպանը կապված նախարարի ելույթի արգելքի հետ: Դեսպանին նոտա էին հանձնել: Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Էրդողանը Գերմանիային մեղադրել էր ահաբեկչության աջակցության մեջ, մասնավորապես գերմանական իշխանությունների հասցեին քննադատությամբ էր հանդես եկել Ստամբուլում Die Welt-ի գերմանացի թղթակցի ձերբակալությունից հետո, որին Թուրքիայում կասկածում են գրոհայինների հետ կապերի մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան