Հյուսիսային Կորեան հրթիռներ է արձակել Ճապոնական ծով
Հյուսիսային Կորեան այսօր առավոտյան անհայտ տիպի հրթիռ է արձակել Ճապոնական ծով: Ռիա նովոստին, հղում անելով yonhapnews.co.kr-ին, գրում է, որ այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի շտաբների ղեկավարների կոմիտեն: Աղբյուրը նաև նշում է, որ չորս հրթիռի բարձրությունը, նախքան ծով ընկնելը, հասել է 260 կիլոմետրի:
Սեուլը չի բացառում, որ Փհենյանը փորձարկել է լրիվ նոր տիպի զենք: Հրթիռներն արձակվել են այն ժամանակ, երբ Հարավային Կորեայում անցկացվում է մեծամասշտաբ ամերիկա-հարավկորեական զորավարժություններ:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Տոկիոյում ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան ասել է, որ Ճապոնիայի կառավարությունը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման հարցը:
Ճապոնացի նախարարը նաև հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի և Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարի հետ: Կիսիդան լրագրողներին ասել է, որ «ԱՄՆ պետքարտուղարի հետ պայմանավորվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից Հյուսիսային Կորեա ուժեղ ազդակ ուղարկելու անհրաժեշտության մասին» :
Հարակից հրապարակումներ`
- Հյուսիսային Կորեան սուզանավից բալիստիկ հրթիռ է արձակել
- Հյուսիսային Կորեան երեք բալիստիկ հրթիռ է արձակել
- Հյուսիսային Կորեան 18 հրթիռ է արձակել
- Հյուսիսային Կորեան մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է հրավիրում