Օնիշենկոն էլեկտրոնային սիգարետները որակել է Ռուսաստանի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ
ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, նախկինում սանիտարական գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշենկոն էլեկտրոնային սիգարետները որակել է Ռուսաստանի ազգային անվտանգությանը սպառնացող գլխավոր վտանգներից մեկը:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, դրանց տարածումն ակտիվորեն իրականացվեց միջազգային կորպորացիաների կողմից հակածխախոտային օրենսդրության խստացման հետևանքով:
«Այդ ընկերությունների ներկայացուցիչները հրավիրում են կառավարություն, որտեղ քննարկվում են մեր երկրում էլեկտրոնային սիգարետների քարթրիջների արտադրության վերաբերյալ նրանց առաջարկությունները: Ես նման առաջարկությունները համարում եմ ուղղակի վտանգ Ռուսաստանի ազգային անվտանգության համար»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան